Ֆուտբոլիստը գոլից հետո խոսափողով կոչ է արել Կոնգրեսին քայլեր ձեռնարկել հրաձգությունների դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Ֆուտբոլիստը գոլից հետո խոսափողով կոչ է արել Կոնգրեսին քայլեր ձեռնարկել հրաձգությունների դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ֆիլադելֆիա Յունիոնի» ավագ Ալեխանդրո Բեդոյան «Դի ՍԻ Մանչեսթերի» հետ խաղի երրորդ րոպեին բացել է խաղի հաշիվը:

Իր թիմակիցների հետ գոլը նշելուց հետո 32-ամյա նախկին կիսապաշտպանը վերցրել է խոսափողը և բացականչել. «Կոնգրես, ինչ-որ բան արա: Կանգնեցրու այս հրաձգությունները: Առաջ»:

Նշենք, որ խաղն ավարտվել է 5-1 հաշվով՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» հաղթանակով:

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում հրաձգություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի տարբեր հատվածներում՝ Չիկագոյում, Տեխասում և Օհայում, որոնց հետևանքով զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ:

https://www.youtube.com/watch?v=N2w4xpsmCYQ&fbclid=IwAR0p0hX4Av1luDuU4vcdChDLcPQ2Gqth36nhnlLYXdhzTzgtWBqKlCIwppI

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ