fbpx
Աշխարհ

Amazon-ը որոշել է ողջ աշխարհն ապահովել համացանցով

Amazon ընկերությունը պատրաստվում է շուտով Երկիր մոլորակի մերձավոր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ։ Դրանք ընկերությանը թույլ են տալու համացանցային հասանելիություն ապահովել տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, որոնք բնակվում են դժվարհասանելի վայրերում։

Արբանյակները տեղակայվելու են Երկիր մոլորակի մակերևույթից 590-630 կմ բարձրությունների վրա ու բաշխված են լինելու դրա շուրջը՝ միմյանց ու ցամաքային կայանների հետ ուղիղ կապ ապահովելու համար։ Դրանցով նախատեսվում է համացանցի կապուղին փոխանցել հեռավոր վայրերում տեղակայված ցամաքային կայաններին, որոնք էլ կապը կցրեն մերձակա բնակավայրերում։

Թե այս ընկերությունն ի՞նչ նպատակով է կառուցում այս համակարգը, դեռ բացահայտված չէ (հավանական տարբերակն այն է, որ ունենալով ինտերնետ հասանելիություն՝ մարդիկ կկարողանան ցանցային առևտուր անել հենց այդ ընկերության կայքից)։

Amazon ընկերությունից բացի` այսպիսի նախագծեր են իրականացնում նաև SpaceX, Facebook, Google ընկերությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ