fbpx
Աշխարհ

Լիբիայում 21 մարդ է զոհվել բախումների ընթացքում

Լիբիայում Խալիֆա Հաֆթարի ղեկավարած ազգային բանակի եւ «Ազգային համաձայնության կառավարության» զինված ուժերի միջեւ զինված բախումներ են տեղի ունցել Տրիպոլիում, այս մասին գրում է Այդ մասին ինչպես տեղեկացնում է aif.ru-ն։ Տեղի հեռուստաընկերությունները հայտնել են, որ բախումների արդյունքում զոհվել է 21 մարդ:

Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը պահանջել է, որ հակամարտության կողմերը 2-ժամյա հրադադար հաստատեն՝ վիրավորներին և քաղաքացիական անձանց տարհանելու նպատակով:
Նշվում է, որ Հաֆթարի ղեկավարած բանակը Տրիպոլիի երկնքում արդեն օդային գործողություններ է ձեռնարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանն» աջակցող զորամիավորումները հայտարարություն էին տարածել Լիբիական ազգային բանակի հրամանատար՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորած զորքերի դեմ ձեռնարկված հակահարձակման մասին: «Ցասման հրաբուխ» օպերացիայի մասին հայտարարությունը տարածել էր զինուժի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մուհամմեդ Քանունոն:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ