fbpx
Աշխարհ

Ձմեռ պապերի մարաթոնը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում

«Տոնն արդեն մոտ է», գրում է 1in.am-ը: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն կայացել են Ձմեռ պապիների մարաթոնները:

Մեծ Բրիտանիայի բնակիչները տոնական մրցավազք են կազմակերպել: Բոլոր ցանկացողները Ձմեռ պապի հանդերձանքով վազել են 5 կիլոմետր: Մարաթոնում մասնակցության հիմնական պայմանը հենց Ձմեռ պապի հանդերձանքն էր: Մարաթոնի մասնակիցներից մեկը նշել է, որ միջոցառումն իր համար դարձել է տարվա ամենակախարդական օրերից մեկը:

ԱՄՆ-ում Ձմեռ պապիների մարաթոնը մի փոքր այլ կերպ է անցել: Այստեղ կայացել է ամենամյա բարեգործական դահուկավազք: Ձմեռ պապի հագուստով մոտ 300 մարդ է հավաքվել արևմտյան Մեն նահանգի Նյուրի քաղաքում, որպեսզի դահուկներով և սնոուբորդներով իջնեն լեռներից:

Մարաթոնին մասնակցությունը վճարովի էր. յուրաքանչյուր մասնակից վճարել է 20 դոլար, որը հետագայում կուղղվի նահանգի ուսուցման և հանգստի ծրագրերի աջակցությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ