ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր Ծիծեռնակաբերդում պատասխանելով լրագրողների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հետ հարցին՝ ասաց. «Ամենաճիշտ մարտավարությունը Հայաստանի հզորացումն է։ Դա ամենաճիշտ և ամենակարճ ճանապարհն է»,
Ինչ վերաբերում է թուրքական կողմի հետ հարաբերությունների հաստատմանը, Սիմոնյանն ասաց, որ մանրամասն չի մեկնաբանում այդ հարցը, սակայն մարտավարությունը, որ որդեգրել է Հայաստանը, ճիշտ է, քանի որ ամեն տարի որևէ նոր երկիր ճանաչում է ցեղասպանությունը։