fbpx
Սպորտ

Ամենասկզբից մրցակիցը մեզ վրա ուժեղ ճնշում էր գործադրում. Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է Պրիմերայի 1-ին տուրում՝ «Աթլետիկից» կրած նվազագույն հաշվով պարտությանը։ Այս մասին հայտնում է AS-ը:

««Սան-Մամեսեում» խաղալը շատ դժվար է։ Ամենասկզբից մրցակիցը մեզ վրա ուժեղ ճնշում էր գործադրում ու ֆիզիկապես ավելի լավ տեսք ուներ։ Երկրորդ կեսում «Աթլետիկի» խաղացողները մի քիչ հոգնեցին։

Վերջիվերջո, հաղթանակ, թե պարտություն դրանք մանրուքներ են։ Ավելի լավ է պարտվել հիմա, քան մրցաշրջանի վերջում։

Նման արդյունքի պատճառնե՞րը։ Մենք միջմրցաշրջանից հետո ենք, նոր ֆուտբոլիստներ են հայտնվել․․․Երբեմն պատրաստվում ես, բայց ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես սպասվում էր» ,- նշել է Պիկեն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ