fbpx
Գիտություն

Ամերիկացի գիտնականները ստեղծել են կուշտ լինելու զգացում առաջացնող պարկուճ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ստեղծել են բիոէլեկտրոնային պարկուճ, որը կուլ տալու դեպքում կուշտ լինելու զգացում է առաջացնում: Այս մասին հաղորդվում է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում։

Փորձերը ցույց են տվել, որ կենդանիները, որոնց պարկուճ են տվել ուտելուց 20 րոպե առաջ, արտազատել են հորմոններ, որոնք հագեցվածության մասին ազդանշան են ուղարկում և նվազեցնում սննդի ընդունումը մոտ 40 տոկոսով:

Երբ ստամոքսը լայնանում է, հատուկ բջիջները, որոնք կոչվում են մեխանոռեցեպտորներ, զգում են լայնացումը և ազդանշաններ ուղարկում ուղեղին թափառող նյարդի միջոցով:Արդյունքում ուղեղը խթանում է ինսուլինի, ինչպես նաև այնպիսի հորմոնների արտադրությունը, ինչպիսիք են C-peptide, PYY և GLP-1: Այս բոլոր հորմոններն օգնում են մարդկանց մարսել սնունդը, զգալ հագեցվածություն և դադարել ուտել: Միաժամանակ նվազում է քաղց առաջացնող հորմոնի՝ գրելինի մակարդակը։

Երբ պարկուճը սկսում է թրթռալ, այն ակտիվացնում է մեխանոռեցեպտորները, որոնք ազդանշաններ են ուղարկում դեպի ուղեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ