Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր էջում կիսվել է տեսանյութով, որում Էրդողանը խոսում է Հոլոքոստի, Ռուանդայի ու Կամբոջայի ցեղասպանությունների մասին, և դրան կից գրել է․
«Հայերի ցեղասպանությունը ժխտողը, որը հիշատակում է այլ ցեղասպանությունների զոհերին, նման է երկրի վրա լրագրողների գլխավոր բանտապետին, ով խոսքի ազատության մասին հայտարարություն է անում (ինչպես նա արել է 2 շաբաթ առաջ)։
Պատկերացրեք, որ Դուք աշխատում եք թուրքական քարոզչական գործակալությունում, և ստիպված եք լուսաբանել դա լուրջ դեմքով»։
An Armenian genocide denier commemorating victims of genocide is like top jailer of journalists on earth releasing a statement freedom of the press. (Something he did 2 weeks ago.)
Imagine working for a Turkish propaganda outlet and having to present this with a straight face. https://t.co/Hc2uGMusmO
— Lindsey Snell (@LindseySnell) January 28, 2021