fbpx
Աշխարհ

Ամերիկացի զինվորականները մոտ 50 տոննա ոսկի են դուրս բերել Սիրիայից

Ամերիկացի զինծառայողները Սիրիայից դուրս են բերել մոտ 50 տոննա ոսկի՝ Դեր Զոր նահանգում ահաբեկիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերելով։

Ինչպես հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը, գրոհայինները նրանց առաջարկել են իրենց ունեցած ողջ ոսկին (մոտ 40 տոննա)՝ անվտանգության երաշխիքների դիմաց։

Գրոհայինները ոսկին հափշտակել էին Սիրիայի և Իրաքի տարածքում և թաքցրել Դեր Զորի Բագհուզ բնակավայրի մատույցներում։ Եվս 10 տոննա թանկարժեք մետաղը զինվորականները գտել են գրոհայինների գաղտնի այլ թաքստոցներում։ Դեր Զորը Սիրիայում ահաբեկիչների վերջին պատվարներից մեկն է։ Այն շրջափակված է ամերիկյան զորքերով։

Նշվում է, որ ահաբեկիչներից ստացված ոսկին ամերիկացի զինվորականները տեղափոխել են գիշերը, ուղղաթիռներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ