ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկացիներին չայցելել Վենեսուելա` երկրում աճող քաղաքական ճգնաժամի ֆոնին: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Այսօր զանգվածային ցույցեր են սպասվում: Ամերիկացիները չպետք է մեկնեն Վենեսուելա, մինչև հետագա ծանուցումը », – գրել է Թրամփը:
Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել ընդդիմության հետ «ԱՄՆ պատժամիջոցներից հետո»:
