fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա ՌԴ-ից С-400 համակարգերի ձեռքբերման պատճառով: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը:

«Ինչ վերաբերում է С-400-ներին, բոլորին հայտնի է, որ ամերիկյան ղեկավարությունը մեզ վրա մեծ ճնշում է գործադրում այդ հարցի հետ կապված»,- ասել է Թուրքիայի նախագահը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Սիրիայի հարցով հերթական բանակցություններն են վարում:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ