fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ԿԺԴՀ երկխոսության հնարավորությունները կարողեն անհետանալ․ Choson Sinbo

Փհենյանի և Վաշինգտոնի միջև երկխոսության համար հնարավորությունները կարող են վերանալ, եթե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանմփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով: Այս մասին գրում է Ճապոնիայում հրատարակվող հյուսիսկորեական Choson Sinbo պարբերականը։

«Երկխոսությունը շարունակելու շանս այլևս չի լինի, եթե երրորդ գագաթնաժողով տեղի չունենա»,-գրում է թերթը:

Ըստ հոդվածի՝ ԿԺԴՀ-ն համբերատար սպասում է ԱՄՆ-ի համարձակ որոշմանն, ու երկիրը պատրաստ է գնալ նոր ուղիով, ինչի մասին հայտարարել է պետության ղեկավար Կիմ Չեն Ընը:

ԿԺԴՀ-ի առաջնորդն իր ավանդական ամանորյա ճառում հայտարարել է, որ երկիրը հարկադրված կլինի այլընտրանքային ուղի որոնել, եթե ԱՄՆ-ը սխալ մեկնաբանի համբերությունը, որը հանդես է բերում է Ժողովրդական Հանրապետությունը՝ սպասելով պատասխան քայլերի:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի համար բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու ժամկետներ է սահանել մինչև ընթացիկ տարվա վերջը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ