fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվը կարող է հասնել 20 միլիոնի․ WP

The Washington Post-ը` հղում անելով ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին, հայտնում է, որ ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային դեպքերի թիվը կարող է հասնել 20 միլիոնի:

Ռոբերտ Ռեդֆիլդին հայտնել է, որ  ներկայումս երկրում պաշտոնապես COVID-19 հայտնաբերվել է 2,3 մլն մարդու մոտ, միայն թե իրականում այդ թիվը կարող է 10 անգամ բարձր լինել:

«Մեր հստակ հաշվարկներով` ներկայումս յուրաքանչյուր գրանցված դեպքի բաժին է ընկնում ևս 10 դեպք»,- ասել է Ռեդֆիլդը:

Նրա խոսքերով` այսպիսի գնահատականը հիմնված է հակամարմինների համար արյան անալիզի արդյունքների վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ