ԱՄՆ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Ամենադիտվածներ

ԱՄՆ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էրի շրջանի մասնավոր մանկապարտեզում՝ 5 երեխա զոհվել է, ևս 4-ը տուժել: Այդ մասին հայտնել է շրջանի հրշեջ ծառայության պետ Գայ Սանթոունը:

Ըստ նրա, հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 1-ից հետո երկհարկանի բնակելի տանը, որի սեփականատերը հետևում էր երեխաներին, երբ ծնողներին հարկավոր էր լինում բացակայել տնից: Շենքում 8 մարդ է եղել, այդ թվում տան տիրուհին: Մահացած երեխաները 8 ամսականից մինչև 8 տարեկան էին: Նրանցից 4-ը բարեկամներ էին, 5-րդը տան տիրուհու երեխան էր, գրում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, տռուժել է նաև հարևանը, որը փորձել է մտնել այրվող տուն և փրկել երեխաներին, ինչպես նաև հաստատության սեփականատերը:

Ըստ հրշեջ ծառայության պետի, բռնկման պատճառները պարզվում են: Հրդեհի վայրի նախնական զննությունը ցույց է տել, որ երկհարկանի տանը ծխի ընդամենը 1 դետեկտոր է տեղադրված եղել:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();