Աշխարհ

ԱՄՆ-ն հաստատել է էբոլայի դեմ առաջին պատվաստանյութի օգտագործումը

ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի դեմ երկրում առաջին պատվաստանյութի օգտագործմանը: Այս մասին հաղորդում են գերատեսչությունից:

«Այսօր FDA-ն հայտարարել է Ervebo-ի օգտագործման թույլտվության մասին, որը գերատեսչության կողմից հավանության արժանացած առաջին պատվաստանյութն է 18 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը կանխելու համար»,-նվում է հաղորդագրության մեջ։

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց և կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արևմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին և հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն և Լիբերիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվելէ 28,6 հազար մարդ, մահացել է ավելի քան 11,3 հազար հոգի: Էբոլայի ներկայիս բռնկումը ԿԴՀ-ում սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին: 2019 թվականի հուլիսին ԱՀԿ-ն Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի բռնկումը որակել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ