Մարտի 4-ին Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում հանդիպել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ջեֆրին և Քրաֆթը դիտարկումներ են անցկացրել Հաթայի Ջիլվեգյոզու սահմանային անցակետի տարածքում:
Ջեֆրին հանդիպմանը հայտնել է, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Գարնան վահան» ռազմական օպերացիայի շրջանակներում։
Նա լրագրողների հետ հարցազրույցում մասնավորապես ասել է.
«Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքիայի բանակը մեծ հաշվով օգագործում է ամերիկյան ռազմական տեխնիկա: Մենք ապահովելու ենք, որպեսզի սարքավորումները պատրաստ վիճակում լինեն: Մենք, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, տեղեկություններ և հետախուզական տվյալներ ենք փոխանցում: Սիրիայում ինչի կարիք էլ ունենան, մենք աջակցելու ենք։
Նշենք, որ ամերիկացի պաշտոնյաներն Անկարա էին մեկնել մարտի 3-ին: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուի Աքարը հյուրընկալել էր Ջեյմս Ջեֆրիին և Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթըրֆիլդին:
Գրում է Ermenihaber-ը։