fbpx
Աշխարհ

ԱՄՆ քաղավիացիայի վարչությունն արգելել է թռիչքներ իրականացնել Վենեսուելայում

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունն արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Վենեսուելայի օդային տարածքում։ Պատճառը քաղաքական անկայունությաունը և լարվածությունն է։ Նրանք նաև կարգադրել են լքել այդ երկիրը 48 ժամվա ընթացքում։ Ասված է FAA կայքում:

«Վենեսուելայի օդային տարածքում 8 հազար մետրից ցածր բարձրությամբ բոլոր թռիչքները հատուկ հրամանով արգելվում են՝ Վենեսուելայում ստեղծված քաղաքական անկայունության և լարվածության պատճառով թռիչքների հնարավոր ռիսկերով պայմանավորված», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զգուշացումը վերաբերում է ԱՄՆ-ում գրանցված բոլոր ավիափոխադրողներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ