Ամերիկայի Միացյալ Նահանգներում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի քան 1300 ներքին ու միջազգային չվերթ է չեղարկվել ու հետաձգվել: Այս մասին հաղորդում է CNN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառը ձյան առատ տեղումներն են:
Ինչպես հաղորդում է FlightAware.com կայքը, Նյու Յորքում, Նյուարքում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Բաֆոլոյում և Փիթսբուրգում ավելի քան 700 չվերթ է չեղարկվել:
Ընդհանուր առմամբ, եղանակային պայմաններով պայմանավորված չեղարկումները տեղի են ունեցել երկրի մոտ 40 քաղաքում:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ եղանակը դեռևս չի փոփոխվի:
Ամերիկյան ավիաընկերությունների հաշվարկով Գոհաբանության տոնի սեզոնի ընթացքում իրենք կսպասարկեն ավելի քան 31 մլն ուղևորի: