fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում կրակոցից մահացել է ռեփեր Չաքի Թրիլը

ԱՄՆ-ում հանցագործի արձակած կրակոցից՝ սեփական ավտոմեքենայում սպանվել է հայտնի ռեփեր Չաքի Թրիլը։

Այս մասին հայտնում է Mirror-ը։

Նշվում է, որ 33-ամյա Թրիլին սպանելու հանցագործի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Հայտնի չէ նաև կրակոցն արձակողի գտնվելու վայրը․ նա դեռ չի հայտնաբերվել ու հեռացել է դեպքի վայրից՝ կրակոցն արձակելուց հետո։

Ըստ աղբյուրի՝ ռեփերը վիրավորվել է կրակոցից, բայց իր մահկանացուն կնքել է հիվանդանոցում։

Նշվում է նաև, որ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ