Ամերիկացի թենիսիստուհի, Ավստրալիայի բաց առաջնության 2020 թվականի հաղթող Սոֆյա Քենինը ավարտել է իր ելույթները Ուիմբլդոնի մրցաշարում: Երկրորդ շրջանի հանդիպման ժամանակ նա 6-2, 4-6, 7-6(3) հաշվով զիջել է Ամանդա Անիսիմովային:
Tennis Now-ի հաղորդմամբ՝ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ: Քենինը ցուցադրել է բարձրակարգ թենիս և վճռորոշ երրորդ սեթում նույնիսկ առաջատար էր 3-1 հաշվով: Սակայն 6-րդ դասակարգված Անիսիմովային հաջողվել է բեկում մտցնել՝ հիմնվելով իր հզոր մատուցումների վրա: Հանդիպման ընթացքում Անիսիմովան կատարել է 20 էյս, որոնցից 9-ը՝ հենց երրորդ սեթում:
Քենինը խաղի ընթացքում գործել է ավելի մաքուր՝ կատարելով 26-ով ավելի քիչ չպարտադրված սխալ, քան իր մրցակիցը, սակայն Անիսիմովայի ագրեսիվ հարվածները վճռորոշ պահերին թույլ են տվել նրան պահպանել առավելությունը: Թայ-բրեյքում Անիսիմովան գերազանցել է Քենինին և դուրս եկել մրցաշարի երրորդ շրջան, որտեղ կմրցի Մեդիսոն Քիսի հետ:

