Աշխարհ

ԱՄՆ-ում խստացրել են գրին քարտի տրամադրման կանոնները

Երկուշաբթի ամերիկյան վարչակազմը հրապարակել է հրաման, որով խստացվում են գրին քարտի (ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք) տրամադրումն այն արտասահմանցիներին, որոնք, ըստ իշխանությունների, մեծ հավանականությամբ պետք է ապավինեն պետական նպաստներին: Երկուշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անտանգության նախարարությանն առընթեր Քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության տնօրենի պաշտոնակատար Կեն Կուչինելին։ Այս մասին հաղորդում է TACC-ը:

«Կանոնները խոչընդոտում են, որպեսզի արտասահմանցիները, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ պետությանն ապավինած անձինք, ժամանեն Միացյալ Նահանգներ և գրին քարտ ստանան»,- ասել է նա:

Գերատեսչության ղեկավարը նշել է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ամրապնդում է ինքնաբավության և անձնական պատասխանատվության իդեալը՝ ապահովելով իրավիճակ, որի դեպքում ներգաղթյալները կկարողանային իրենք իրենց մասին հոգ տանել և Միացյալ Նահանգներում հաջողության կհասնեին»:

Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտնում 2 ամսից:

Կուչինելիի պարզաբանմամբ՝ նոր փաստաթուղթը հստակ սահմանում է այն անձանց, որոնք պետության ապահովության տակ են։

«Մարդը, որը 36 ամիս ժամանակահատվածում 12 ամսից ավելի պետությունից ստանում է մեկ կամ ավելի նպաստ։ Միևնույն ամսում երկու տարբեր նպաստներ ստանալը կգնահատվի որպես 2 ամիս նպաստի ստացում»,-հստակեցրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ