Վաշինգտոնը խստացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները և սև ցուցակում ներառել վենեսուելացի 4 նահանգապետի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Սահմանափակումների տակ են հայտնվել 4 նահանգների՝ Սուլիայի, Ապուրեի, Վարգասի և Կարաբոբոյի ղեկավարները, ովքեր խոչընդոտում են մարդասիրական օգնության մատակարարումներին։
Պաշտոնյաների ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվել են, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվել է նրանց հետ որևէ գործարք կնքել։
