fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման պատճառը. Օսթին

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, սակայն որևէ տեղեկություն չունենք կործանման պատճառի մասին», – ասել է Օսթինը:

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ