fbpx
Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչները սովորում են հաղորդակցվել ժեստերի լեզվով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար այսօր «Ագաթ» ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ ժեստերի լեզվով հաղորդակցվելու վերաբերյալ:

Ժեստերի լեզվի մասնագետ Ռոզա Ավագյանը դասընթացի մասնակիցներին է ներկայացրել մարդու իրավունքներին առնչվող շուրջ 300 առաջնային ժեստեր, որոնք կօգնեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներին արդյունավետ հաղորդակցվել խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ:

«Մենք բոլորս պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ լսողական խնդիրներ ունեցողների հետ արդյունավետ հաղորդակցվելու համար, որն առավել կնպաստի նրանց ինտեգրմանը և իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը», – դասընթացի բացման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա կարևորել է «Ագաթ» ՀԿ-ի հետ համագործակցությունը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև արդյունավետ սոցիալական ներառմանը:

Դասընթացի կազմակերպիչները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին են տրամադրել ժեստերի լեզվի ուղեցույց-բառարաններ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ