fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը կկրճատի Ուկրաինային տրամադրվող ամենամսյա ֆինանսական օգնության չափը

ԱՄՆ-ը կկրճատի Ուկրաինային հատկացվող բյուջետային ամենամսյա օգնության չափը։ Այս մասին ասվում է Բայդենի վարչակազմի Կոնգրեսին ուղղված դիմումում՝ Ուկրաինային օգնելու համար շտապ ֆինանսավորման խնդրանքով։

Հայտը նախատեսում է 11,8 մլրդ դոլարի հատկացում Տնտեսական աջակցության հիմնադրամի հաշվեհամարին, հայտնում է УНИАН-ը։

Ֆինանսավորումը կապահովի 12 լրացուցիչ ամիս Ուկրաինային ուղղակի բյուջետային աջակցությամբ և անհրաժեշտ ռեսուրսներ կտրամադրի, որպեսզի Պուտինին չհաջողվի կործանել ուկրաինական տնտեսությունը:

Այս հայտը նախատեսում է սահուն ուղի (ֆինանսավորման կառուցվածք, որը փոխվում է սկզբի ամսաթվից մինչև վերջ. UNIAN) ամսական ուղղակի բյուջետային աջակցության՝ 1,1 միլիարդ դոլարից մինչև ամսական 825 միլիոն դոլար, ասվում է փաստաթղթում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ