ԱՄՆ Օհայո նահանգում բժշկին մեղադրում են 37-ից 85 տարեկան 25 հիվանդի սպանելու համար: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ մեղադրող կողմը վստահեցնում է, որ 43-ամյա Ուիլյամ Հյուզելը, որն աշխատում էր որպես բժիշկ, 25 պացիենտի գիտակցված տվել է ցավազրկող ֆենտանիլի մահացու չափաբաժին՝ նպատակ հետապնդելով նրանց սպանել:
Բացահայտումը կատարվել է վեց ամիս տևած քննությունից հետո: