Աշխարհ

ԱՄՆ-ում ուսումնական օդանավ է կործանվել

Չորեքշաբթի Օկլահոմա նահանգում Գասթինգս բնակավայրից ոչ հեռու կործանվել է մեկշարժիչանի ուսումնական օդանավ: Անձնակազմի երկու անդամները չեն տուժել եւ վերադարձել են ԱՄՆ ՌՕՈՒ Տեխաս նահանգում գտնվող Շեփարդ բազա, նշված է այս ռազմական օբյեկտի թվիթերյան էջում։

«T-6 Texan II-ը կործանվել է այսօր առավոտյան, մոտ 14:00-ին Օկլահոմայում Գասթինգսից հարավ-արեւմուտք: Անձնակազմի երկու անդամները կատապուլտվել են եւ բազա վերադարձել: Հրահանգիչն օդաչուի հետ կատարում էր մարզական թռիչք»,- նշել են ՌՕՈՒ բազայից:

Նշենք, որ Գասթինգսը Օկլահոմայի եւ Տեխասի սահմանին է:

ՌՕՈՒ տեղեկություններով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցները օդանավի կործանման վայրում են եւ քննչական միջոցառումներ են անցկացնում: Բնակչությանը խնդրել են իշխանություններին ժամանակին տեղեկացնել T-6 Texan II-ի բեկորներ գտնելու մասին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ