Ամերիկյան Լյուք բազայում վարժանքներին մասնակցող թուրք օդաչուները, դադարեցրել են մարզական թռիչքներ կատարել։ Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մայք Էնդրյուսը:
Էնդրյուսը նշել է, որ Պենտագոնում տեղյակ են թռիչքները դադարեցնելու մասին։ Նա հավելել է, որ կշարունակեն սերտորեն աշխատել թուրք դաշնակիցների հետ՝ F-35-երի հետ կապված ծրագրերին մասնակցությունը դադարեցնելու շուրջ, եթե Թուրքիայի քաղաքականությունը չփոխվի։
Նշվում է նաև, որ որոշումը կայացվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից: