ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրում հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագծին։ Այս մասին հայտնել է CNN-ը։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ միջոցառումները նախատեսում են ավելի խիստ պատիժներ հրազենի շրջանառությանը վերաբերող մի շարք խախտումների համար, ինչպես նաև ենթադրում են մեծ հզորությամբ պահունակների վաճառքի արգելք։ Բացի այդ, կիսաավտոմատ հրացաններ ձեռք բերելու տարիքը նախատեսվում է 18-ից բարձրացնել 21-ի։
Ըստ լրատվամիջոցների՝ օրինագիծն, ամենայն հավանականությամբ, չի հաստատվի Սենատի կողմից։