«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթկլիֆը ծրագրում է առաջիկա ամռանը լայնածավալ բարեփոխում իրականացնել «կարմիր սատանաների» հայտացուցակում, ինչի համար պատրաստ է վաճառել թիմի 21 խաղացողներին։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել հետևյալ խաղացողներից․ դարպասապահ Թոմ Հիթոն, աջ պաշտպան Աարոն Վան-Բիսակա, կենտրոնական պաշտպաններ Ռաֆայել Վարան, Վիկտոր Լինդելոֆ, Ջոնի Էվանս և Հարի Մագուայր, կիսապաշտպաններ Կազեմիրո, Քրիստիան Էրիկսեն, Սոֆյան Ամրաբատ, Սքոթ Մաքթոմինեյ, հարձակվողներ Անտոնի Մարսիալ, Մարկուս Ռեշֆորդ, Էնթոնի, Օմարի Ֆորսոն, Ամադ Դիալո։
Հնարավոր վաճառքի համար քննարկվում են նաև ներկայումս վարձավճարով այլ թիմերում խաղացող ֆուտբոլիստներ՝ վինգեր Ֆակունդո Պելիստրին, Ջեյդոն Սանչոն և Մեյսոն Գրինվուդը, կիսապաշտպաններ Դոնի վան դե Բեկը և Հանիբալ Մեջբրին, պաշտպան Բրենդոն Ուիլյամսը: