fbpx
Իրավական

Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. Նաիրա Հարությունյան

ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար` խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու մասին: Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Վերջինս նշել է, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Փորձաքննության եզրակացությունը կտրամադրվի նախապես հայտարաված ժամկետներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ