fbpx
Հասարակություն

Ամուլսարի հարցով հանրային քննարկում կլինի Սարյանի այգում

Այսօր Ամուլսարի հարցով հանրային քննարկում է տեղի ունենալու Երևանում՝ Սարյանի այգում։ Այն կազմակերպել է Հայկական բնապահպանական ճակատը։

Քննարկումը կմեկնարկի 19:00-ին։

Նշենք, որ երեկ ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը, սակայն, բնապահպաններին չի բավարարել։

Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, քանի որ ՀՀ կառավարությունը չի կարծում, որ հանքի շահագործումով վնաս է պատճառվում Հայաստանի բնությանը։

https://www.facebook.com/armecofront/photos/gm.518419742260552/3201480233225352/?type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ