fbpx
Արցախ
18:50 09/09/2019

Ամուր հավատով կարող եմ ապահովել մեր երազանքների Ստեփանակերտի առաջընթացը․ Դավիթ Սարգսյան

Խոստանում եմ լինել բոլոր ստեփանակերտցիների քաղաքապետը և ձեր բոլորի օգնությամբ ու աջակցությամբ արդարացնել մեր բոլորի սպասելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քվեարկության նախնական տվյալներով Ստեփանակերտի քաղաքապետ ընտրված Դավիթ Սարգսյանը։

«Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ ազատ, արդար ու թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ սատարելու համար: Խոստանում եմ լինել բոլոր Ստեփանակերտցիների քաղաքապետը և ձեր բոլորի օգնությամբ ու աջակցությամբ արդարացնել մեր բոլորի սպասելիքները:

Ամուր հավատով ես կարող եմ ապահովել ավելի բարեկարգ՝ մեր երազանքների Ստեփանակերտ քաղաքի առաջընթացը: ՍԱ ՔՈ՛ քաղաքն է…»,–գրել է նա։

Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ ազատ, արդար ու թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:…

Geplaatst door David Sargsyan / Դավիթ Սարգսյան op Maandag 9 september 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ