fbpx
Առողջապահություն

Կառավարությունն ԱՆ-ին հատկացրել է 2 մլրդ 365 մլն դրամ

Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առողջապահության նախարարությանը գումար տրամադրելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված ներկայում առկա իրավիճակով: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2 մլրդ 365 մլն դրամ:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կառավարությունը, ստանձնելով իր պարտավորությունները քաղաքացիների առջև, ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը: «Ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա ակտիվ դեպքերի մեջ, որը 14 հազարից ավելի է, ընդամենը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները և բեռը հոսպիտալացման առողջապահական համակարգի վրա չի գոյանում»,-ասել է նախարարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ