fbpx
Կառավարություն

Անցած տարի վարչապետի աշխատակազմի բյուջեի կատարողականը կազմել է 91.2 տոկոս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

«Անցած տարվա ցուցանիշներով բավականին լավ արդյունք ենք ունեցել, եթե նույնիսկ չհաշվենք քովիդյան և պատերազմյան տարին՝ 2020-ը, երբ կատարողականը 71.2 տոկոս է եղել, օբյեկտիվորեն այդպես կարող էր լինել: 2019 թվականին ունեցել ենք 76.6 տոկոս, 2018-ին՝ 86.1 տոկոս, 2021-ին՝ 91.2 տոկոս»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է 27.6 միլիարդ դրամ: Տարվա ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ճշգրտված բյուջեն կազմել է շուրջ 26.2 միլիարդ դրամ:

«Աշխատակազմի պատասխանատվությամբ 2021 թվականին կատարվել է բյուջեի 10 ծրագիր: Ծախսերը կազմել են 23.9 միլիարդ: Նախորդ տարվա համեմատ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 միլիարդ դրամով»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ