fbpx
Սպորտ

Զիդանը անցկացրել է 200 հանդիպում, որպես գլխավոր մարզիչ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երեկ` հունիսի 15-ին, անցկացրեց 200-րդ հանդիպումը իսպանական գրանդի գլխավորությամբ, որի ժամանակ Լա Լիգայի 28-րդ տուրի շրջանակում Արքայական ակումբը սեփական հարկի 3-1 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։

Այսպիսով, լեգենդար ֆուտբոլիստն ու մարզիչը դարձավ  ակումբի երրորդ մարզիչը, ով հասել է այսպիսի ցուցանիշի:

Հայտնենք, որ «Ռեալի» գլխավորությամբ անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը Միգել Մունյոսն է, ում գլխավորությամբ ակումբը խաղադաշտ է դուրս եկել 605 անգամ։ 236 հանդիպում իր հաշվին ունի Վիսենտե դել Բոսկեն:

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում 200 հանդիպումներում Զիդանը ընդհանուր առմամբ տարել է 132 հաղթանակ, ոչ-ոքի խաղացել 42 անգամ և կրել 26 պարտություն: Այս հաղթանակը 90-րդն էր Զիդանի համար Լա Լիգայում: Այսպիսով, Զիդանը շրջանցեց Լեո Բենհակերին (89 հաղթանակ) և երկրորդ տեղում է Միգել Մունյոսից հետո (257):

Այս մասին տեղեկանում ենք armsport-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ