4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի բուժծառայության պետերի մասնագիտական հավաքներ:
Զորամիավորման բուժծառայության պետ, փոխգնդապետ Ա․ Միքայելյանի ղեկավարությամբ անցկացված եռօրյա հավաքների ընթացքում կատարելագործվել են ռազմական բժիշկների մասնագիտական հմտությունները, տեսական և գործնական գիտելիքները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։