fbpx
Քաղաքականություն

Վարչապետի մամուլի խոսնակը անդրադարձել է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին

«Ցավում եմ որ հայ զինվորի հաղթական գործողությունները փառաբանելու փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այս կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով»։ Այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած հարցադրմանը, թե հատկապես որ սխրագործության համար են նման բարձր շքանշաններ հատկացվում։


Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ Հանրապետության Նախագահին միջնորդել է տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։

«1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ի մի էր բերում նախորդ չորս տարիների ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, այդ թվում Շուշիի և այլ օպերացիաներ, ընդամենը երկու տասնյակ հոգի պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշաններով», – ասուլիսում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը ասում է՝ մոտ ապագայում բլոոր զինծառայողների գործողությունները մանրամասն կներակայցվեն հանրությանը՝ շահարկումներից խուսափելու համար. – «Անկեղծորեն ես ցավում եմ, որ հայ զինվորի հաղթական գործողությունների փառաբանման փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այդ կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով: Վարչապետը բոլոր հիմքերն ուներ նման միջնորդությամբ Նախագահին դիմելու համար»:


Չնայած բանակցային գործընթացից չխոսելու որոշմանը, Սերժ Սարգսյանը կարճ մեկնաբանություն այնուամենայնիվ արեց. ղարաբաղյան բանակցությունները փակուղու մեջ են և դա մեծացնում է պատերազմի վտանգը։

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է` Սերժ Սարգսյանը երկար տարիներ հայկական կողմից բանակցող է եղել և շատ լավ գիտի, որ գործընթացը փակուղի տանում է կողմերից մեկը՝ Ադրբեջանը իր մաքսիմալիստական հայտարարություններով. – «Ես կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը պետք է վերլուծի ղարաբաղյան բանակցային գործընթացը, շատ ավելի անկեղծ ու ազնիվ կլինի վերլուծել գործընթացը իր ղեկավարման տարիներին, երբ ինքը եղել է գլխավոր բանակցող, որի ժամանակ քննարկվել է այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին Կազանն է եղել: Իսկ ինչ վերաբերում է մեր գործողություններին, ապա պետք է ուրախությամբ նշեմ, որ հայկական կողմի օրակարգային կետերը, ընդ որում առաջին անգամ հայկական կողմը գնաց բանակցային գործընթացի օրակարգային հստակ կետերով, ինչպիսին նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն էր և դրան միտված տեղի ունեցան լրագրողների հայտնի փոխայցերը, այդ ամենը հայկական կողմի բացառիկ ձեռքբերումներն են: Եվ դրանք ոչ միայն չեն տարել փակուղի, այլև ընդհակառակը` հնարավորություն են տվել Ադրբեջանին պահել խաղաղ գործընթացի համատեքստում այնքանով, որքանով դա հնարավոր էր Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման պայմաններում»:

Այսօր Սերժ Սարգսյանը բավականին կոշտ էր արձագաքել պատգամավոր եղած տարիներին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտաարարությանն այն թեմայի շուրջ, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի իմացությամբ ու թույլտվությամբ է եղել։ Սարգսյանը դա քաղաքական տգիտություն որակեց և ասաց, թե ինքն ևս կցանկանար իմանալ, թե այդ հարցով Փաշինյանը ինչ քննարկում է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ: Իսկ որ նման քննարկում եղել էր, ասել էր ինքը Փաշինյանը Կապանում հունվարին տեղի ունեցած ասուլիսին։


«Մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ և ուրախ եմ որ բարեկամական, եղբայրական, դաշնակացային, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք», – ասել էր Փաշինյանը:

«Ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել կամ թե ինչ քննարկումներ են եղել Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ: Եվ ձեզ խնդրում եմ, դուք առիթներ շատ եք ունենում, հարցեր տալ հասցեատիրոջը: Եվ դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ: Ինչ վերաբերում է բուն գաղափարին, ապա կարծում եմ, որ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են», – այսօր ասաց Սերժ Սարգսյանը:

Փաշինյանի խոսնակը ասաց, թե Կապանում վարչապետի արած հայտրարաություններին ավելացնելու ոչինիչ չունի: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի որակումներին, Գևորգյանն արձագանքեց. – «Խորհուրդ եմ տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակավայր, ցանկացած փողոց և կարծիք հարցնել քաղաքացիներից և’ Սերժ Սարգսյանի գործունեության, և’ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին: Ի վերջո 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձություններն իրենց ամբողջական գնահատականն են տալիս Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանին»:


Այս մասին տեղեկանում ենք azatutyun.am-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ