Անձեռնմխելիության հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 11-ին

Ամենադիտվածներ

Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն արդեն պատրաստ է. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին՝ ժամը 14:30-ին:

Ինչպես նշել էինք ավելի վաղ այսօր բողոքի քննության մեկնարկին Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղյանը և դատախազ Դոլմազյանը միջնորդել են բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, թե Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործից մաս է անջատվել, որով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ հետազոտվող փաստաթղթերը գործի անջատված մասով հրապարակման ենթակա չեն։

Դատարանը մերժել է մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, սակայն սահմանափակել է լրատվամիջոցների կողմից իրականացվող տեսանկարահանումը՝ թույլատրելով ընդամենը 10-ը րոպե նկարահանել:

Ինչ վերաբերում է ձայնագրմանը, ապա այս մասով՝ սահմանափակումներ չկան:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ