fbpx
Հասարակություն

Կեսօրից հետո սպասվում է անձրև, ամպրոպ․ Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 8-ին, 10-ին, 12-13-ն առանձին շրջաններում, 9-ին, 11-ին շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 8-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո, 10-ին, 12-13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ