fbpx
Սպորտ

Ես անհանգստացած եմ այս խաղով. Մարոկկոյի մարզիչ

Մարոկկոյի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին կիսվել է ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար Խորվաթիայի հետ խաղի սպասելիքներով։

«Սուտ խոսելը հիմարություն կլինի. ես անհանգստացած եմ այս խաղով: Կարծում եմ, որ մեր և մրցակիցների համար դժվար կլինի խաղալ, քանի որ երկու թիմերն էլ կհանդիպեն պարտված կիսաեզրափակիչներից հետո։ Ես ինձ հիմար եմ զգում, քանի որ խաղում ենք բրոնզե մեդալի համար»,- Ռեգրագայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Աշխարհի 2022 թվականի առաջնության երրորդ տեղի համար Մարոկկո – Խորվաթիա հանդիպումը կկայանա շաբաթ օրը ու կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ