Կատալոնական «Բարսելոնայում» իր նորամուտն է նշել գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։
Նա իր նորամուտի մասին գրառում է կատարել Instagram-ում։
Օբամեյանգը նշել է, որ առաջին անգամ նման ակումբի մարզաշապիկ հագնելն անհավանական զգացողություններ է հաղորդում։
Նա գրել է, որ ուժեղ թիմային խաղ էր ու հնչեղ հաղթանակ։
Հիշեցնենք, որ երեկ «Բարսան» մրցեց «Ատլետիկոյի» հետ ու կարողացավ հաղթել 4-2 հաշվով։ Դրա շնորհիվ կատալոնական ակումբը բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ 38 միավորով։ Օբամեյանգը փոխարինման մտավ 2-րդ կեսում։