ITF-ի վարկանիշային հերթական մրցաշարն ՝ է ընթանում BTC Cup Brno 2019՝ 25 հազար դոլար մրցանակային ֆոնդով ՝ Չեխիայի Բռնո քաղաքում: Մրցաշարին է մասնակցում նաև հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը:
Ամիրաղյանը կանանց մենախաղի որակավորման փուլում մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Ժանա Յաբլոնովսկայի հետ ու 2 սեթում հաղթել 7:6, 5:4 հաշվով:
Ամիրաղյանի ակտիվում գրանցվել է 1 էյս, 7 կրկնակի սխալ մատուցման ժամանակ, 5 իրացված բրեյք-փոինթ՝ 13 հնարավորից: