Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ տղամարդիկ ապամոնտաժել են 500 մետրանոց կամուրջը՝ թողնելով միայն բետոնե հիմքը։ Արդյունքում ստացել են մոտ 70 տոննա մետաղ, որը հաջողությամբ վաճառել են։
Daily Sabah-ը հայտնում է, որ նրանք կալանավորվել են։
Ըստ աղբյուրի՝ գողացված կամուրջը կառուցվել է 1936թ.-ին, շահագործումից հանվել է մոտ 40 տարի առաջ՝ ջրհեղեղից վնասվելու հետևանքով։ Հետո իշխանությունները նոր անցում են կառուցել։