fbpx
Քաղաքականություն

Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել. IRNA

Իրանի Հոդաֆարին նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան և այժմ մասնագետները ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որին է այն պատկանում:

Այս մասին տեղեկանում ենք IRNA գործակալությունից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ