Անթալիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ամենադիտվածներ

69816928_10156982942104160_2294892294307840000_n

Թուրքական TRT-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:

Կրակն արդեն մոտենում է Անթալիա քաղաքի սահմաններին, կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:

Անթալիայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի առաջացման պատճառը սաստիկ շոգերն են:

Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:

Ամենաթարմ