fbpx
Աշխարհ

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա աշնանը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ այսօր հանդես գալով Մինսկում անցկացվող ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է, որ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում:

«Ղրղզական կողմի առաջարկությամբ կողմերը որոշում են ընդունել ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Բիշքեկում, 2021 թվականի նոյեմբերի 12-ին»,-ասել Է Սերգեյ Լեբեդևը:

Նա նաև տեղեկացրել Է, որ նեղ կազմով նիստում տեղի Է ունեցել հանգամանալից և բովանդակալից կարծիքների փոխանակում Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները լայն ձևաչափով կքննարկեն վարակիչ հիվանդությունների տարածմանը հակազդելու միջոցները, համագործակցության հարցերը ԱՊՀ-ի երկրների տարածքների սանիտարական պահպանման բնագավառում և Համագործակցության պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում:

Այդ մասին տեղեկանում ենք ԲԵԼՏԱ գործակալությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ