Անգլիայի Պրեմիեր Լիգայի խոշոր հեռարձակողներից 2-ը կարող են առաջնության ակումբներից ֆինանսական փոխհատուցում պահանջել՝ 750 միլիոն ֆունտ ստերլինգի տեսքով։
Սա կլինի այն դեպքում, եթե առաջնության և գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները չհեռարձակվեն մինչև հուլիսի 31-ը։
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Sky Sports-ն ունի 128, իսկ BT Sport-ը 52 ուղիղ հեռարձակման իրավունք։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբները վիճարկելու են պահանջները ու հրաժարվելու են վճարել որևէ տուգանք։