The Verge-ի հայտարարությամբ՝ Ամերիկյան Apple ընկերության գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը պաշտոնապես լքել է ընկերությունը:
Այվն 1992 թվականից աշխատել է Apple ընկերության թիմում: Աշխատանքի անցնելուց 4 տարի անց դարձել է ընկերության գլխավոր դիզայները: Նա հեղինակն է iPhone-ի, iPod-ի և Mac-ի դիզայնի:
Apple ընկերության պաշտոնական կայքից հեռացվել է Այվնի մասին տեղեկատվությունը, որտեղ ընկերության ղեկավարության մասին տեղեկատվություն կա:
Դեռևս 2019 թվականի ամռանը, տեղեկատվություն ունեինք Այվնի՝ ընկերությունը լքելու և LoveFrom սեփական դիզայներական ընկերությունում աշխատելու որոշման վերաբերյալ: Այնուամենայնիվ հստակ տեղեկատվություն չկար, նրա՝ ընկերությունում չլինելու մասին:
Այվնը հույս ուներ դեռ երկար տարիներ ներգրավված լինել Apple-ի գործունեության մեջ՝ չնայած աշխատանքը լքելու հանգամանքին։