fbpx
ՏՏ

Apple-ը զգուշացրել է «խելացի» ժամացույցների ճաքող էկրանների մասին

Ամերիկյան Apple ընկերությունը նախազգուշացրել է ալյումինե կորպուսներով Apple Watch խելացի ժամացույցների սեփականատերերին գաջեթների էկրաններին ճեղքերի առաջացման հնարավոր վտանգի մասին, ասված է Apple-ի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ:

Ընկերությունը տեղեկացնում է, որ դրանք կարելի է անվճար վերանորոգել ընկերությունների սպասարկման կենտրոններում։ Էկրանի փոխարինման ծրագիրը տարածվում է ստորև ներկայացված մոդելների վրա:

Apple Watch Series 2-ը և Nike + Series 2-ը, որոնք ձեռք են բերվել 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում և Apple Watch Series 3-ը և Nike + Series 3-ը բջջային կապի աջակցությամբ և առանց, որոնք ձեռք են բերվել 2017 թվականի աշնանից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Ընկերությունում պարզաբանել են, որ մոդելների կլորացող եզրերում կարող են միկրոճաքեր հայտնվել: Ընկերությունը նաև զգուշացնում է սեփականատերերին, որ ժամացույցների պատահաբար կոտրված էկրանները չեն վերանորոգվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ